ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային քննարկում ԱՄՀ փորձագիտական խմբի մասնակցությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Գործընթացի մեկնարկից առաջ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի դերն ու նշանակությունը հարկային վարչարարության և պետական կառավարման գործում: «Լավ գործող հարկային համակարգը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար: TADAT-ն էական աջակցություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք ձգտում են կատարելագործել իրենց հարկային համակարգերը՝ առաջարկելով համապարփակ ախտորոշիչ գործիք, որն օգնում է բացահայտել ուժեղ կողմերը, ընդգծել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները և ցույց տալ հարկային վարչարարության առավել արդյունավետ ուղիները»,-նշել է Էդուարդ Հակոբյանը:

TADAT-ի կիրառությամբ հարկային վարչարարության համակարգի գնահատումը հաջողությամբ իրականացվել է 2016 թվականին, որի արդյունքները հաշվի են առնվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից ռազմավարության և բարեփոխումների ուղղությունների մշակման ընթացքում: Կարևորելով հարկային համակարգի զարգացման հետագա բարեփոխումների ուղղությունների նախանշումը և դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև հարկային կագապահության բարելավումը, ՊԵԿ-ը նախաձեռենել է TADAT-ի նոր գնահատում իրականացնել, ինչը, Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ լիարժեք պատկերացում կտա ներկա իրավիճակի վերաբերյալ:

ԱՄՀ փորձագետները ներկայացրել են հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի՝ TADAT-ի կիրառման մեթոդներն ու առանձնահատկությունները։ Նշենք, որ TADAT գործիքը գնահատում է հարկային վարչարարության գործունեության ելակետային վիճակը, որի հիման վրա կարելի է սահմանել բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները, իսկ հետագայում կրկնվող գնահատումների միջոցով՝ ներկայացնել բարեփոխումների ձեռքբերումները։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր պետություններում հարկային վարչարարության որակի գնահատման նպատակով: Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ հարկային մարմիններին աջակցություն ցուցաբերելիս հիմնվում են TADAT գնահատման արդյունքների վրա:

Միջոցառմանը հաջորդել է Կոմիտեի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը՝ համատեղ քննարկելու հարկային վարչարարության բարելավմանն ուղղված հարցեր։