Քաղաքապետարանի պաշտոնյան երկու ամսով կալանավորվել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարտի սկզբին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում են Factor.am-ի աղբյուրները:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ձերբակալումից օրեր անց հայտնել էր, որ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Սակայն երեկ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել պաշտոնյային:

Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Factor.am-ի տեղեկություններով՝ վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն, տալուն և օժանդակելուն: Այդ քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում փետրվարի սկզբին ևս ձերբակալություններ էին եղել: Այդ ժամանակ ձերբակալվել էին քաղաքալետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը և այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Այվազյանը, նաև այլ ներկա և նախկին պաշտոնյաներ:

Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ավելի քան 10 մեղադրյալ կա, բայց հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ է մնում անուններ նշելուց: Նշենք, որ Կարոյանը քաղաքապետարանում պաշտոն էր զբաղեցնում 2020 թվականից, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր:

Արփի Հակոբյան