Մանկապարտեզների համար 1700 տեսախցիկ ենք ձեռք բերել,150-ը արդեն տեղադրել ենք. պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.04.2025 | 11:08Երևանի մանկապարտեզներում քաղաքապետարանը տեսախցիկներ է տեղադրում։ Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը այսօրվա գործակարգավարական նիստում զեկուցեց, որ արդեն 1700 տեսախցիկ են ձեռք բերել։ «Առաջին փուլում տեղադրվել են 158 տեսախցիկներ, երկրորդ փուլի աշխատաքնները ևս մեկնարկել են»,- նշեց Պապիկյանը։
Ավինյանը հանձնարարականի ներկայացման ժամկետը երկարցրեց մինչև հունիսի 1-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։