ՊՎԾ-ի առաջարկով մի շարք մարզերում բազմաթիվ աճուրդներ են չեղարկվել 

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը
Պետական վերահսկողական ծառայությունը Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել է մշտադիտարկումներ մի շարք համայնքներում՝ վերջին տարիներին իրականացված հողային աճուրդների, դրանց մրցույթների կազմակերպման ու գործընթացների իրավաչափության, կազմակերպիչների կողմից պատշաճ մրցակցության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ռիսկերի ու խտրական երևույթների բացահայտման և գնահատման նպատակով: Վարչապետի հանձնարարությամբ ոլորտի լիազոր մարմինները և մարզպետների աշխատակազմերը ևս ներգրավված են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներում՝ ոլորտում իրենց լիազորություններից բխող ձևաչափով․ տեղեկացնում են ՊՎԾ-ից։
Մշտադիտարկման շրջանակում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների կողմից օտարվել են առանց պատշաճ մրցակցային պայմանների ապահովման, մասնավորապես ՝ աճուրդների վերաբերյալ հայտարարությունները չեն հրապարակվել օրենքով նախատեսված բոլոր հարթակներում կամ հրապարակվել են մասնակի հասանելիությամբ՝ դրանով առերևույթ խախտելով հանրության՝ օրենքով երաշխավորված իրազեկվածության ու հասանելիության նորմը:
Պարզվել է՝ աճուրդների մասին տեղեկատվությունը հաճախ զետեղված է այնպիսի հատվածներում, որ թվային տեխնոլոգիաներին առանձնապես չտիրապետող քաղաքացիները կդժվարանան գտնել այն. դրանով սահմանափակվել է վերջիններիս կողմից տվյալ աճուրդներին պոտենցիալ հնարավորության մասնակցությունը:
ՀՀ հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ երրորդ անձանց որպես սեփականություն տրամադրման կարգը, աճուրդային կարգով օտարման ձևերն ու եղանակները։ Աճուրդային կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն ունի հաստատված ընթացակարգ, ըստ որի՝ կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով և ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակում է սակարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝ աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, չափերը, կադաստրային ծածկագիրը, մեկնարկային գինը, նախավճարի չափը, օգտագործման նպատակը և այլ վերաբերելի տեղեկատվություն։
Ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողատարածքներն աճուրդների արդյունքում օտարվել են հիմնականում մեկնարկային արժեքներով, ինչը կարող է վկայել այն մասին, որ աճուրդի կազմակերպիչների կողմից առնվազն չի ապահովվել պատշաճ մրցակցություն: Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մեկնարկային արժեքներով ձեռք բերված հողամասերը կարճ ժամանակ անց վերավաճառվել են մի քանի անգամ գերազանցող արժեքներով, ինչը կրկին վկայում է այն մասին, որ աճուրդների կազմակերպիչների կողմից պատշաճ իրազեկում և թափանցիկ մրցակցություն ապահովելու դեպքում այդ հավելյալ գումարները ևս կարող էին մուտքագրվել համայնքային բյուջե: Ինչպես նաև առկա են դեպքեր, երբ աճուրդային եղանակով ձեռք բերված հողամասերը հետագայում անկախ գնահատող կազմակերպությունների կողմից գնահատվել են ձեռք բերման արժեքից մի քանի անգամ բարձր արժեքներով և գրավադրվել ՀՀ առևտրային բանկերում ու ֆինանսական այլ կազմակերպություններում։
Ծառայության վերահսկողների կողմից դիտարկվել են նաև ընթացիկ տարվա սկզբից մի շարք մարզերում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդների մասին հրապարակումները, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետների աշխատակազմերի պաշտոնական կայքէջերում բացակայում են տվյալ ամսվա ընթացքում նախատեսված՝ շուրջ երեք տասնյակ լոտերով հողերի աճուրդների մասին հայտարարությունները:
Քանի որ տվյալ դեպքերում խախտվել էին ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, և ըստ էության՝ չէր ապահովվել պատշաճ իրազեկում՝ սահմանված ոլորտի օրենսդրությամբ, այդ աճուրդների իրականացումն ինքնին իրավաչափ չէր, և այդ հիմքով ոլորտի լիազոր մարմին հանդիսացող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է վերը նշված աճուրդների կազմակերպիչների հետ քննարկել դրանց չեղարկման իրավական հիմքերը, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի ու համայնքների ղեկավարների հետ իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։
Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ակունք և Գառնի, ինչպես նաև Շիրակի մարզի Ամասիա համայնքների կողմից վերը հիշատակված աճուրդները չեղարկվել են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքային սեփականության հողերի աճուրդների կազմակերպման ընթացակարգերի, իրազեկման կարգի, դրանց անցկացման թափանցիկության ու ներառականության ապահովման գործընթացներում առկա են բազմաթիվ ռիսկեր ու տեղային հսկողության ակնհայտ բացթողումներ, Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի կողմից արվել են հստակ արձանագրումներ և տրվել կոնկրետ հանձնարարականներ:
Այդ հիմքով Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ՊՎԾ-ում նախաձեռնվել են մի շարք ծավալուն մշտադիտարկումներ՝ ոլորտում ինստիտուցիոնալ վերահսկողությունը ուժեղացնելու, դրա արդյունքում վեր հանելու հավանական, ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև հասցեագրելու ոլորտի ընթացակարգային ու օրենսդրական բացերը: Վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին սահմանված կարգով կներկայացվեն թե՛ տեղեկանքներ ու ամփոփագրեր և թե՛ ոլորտի բարեփոխմանն ուղղված համակարգային ու օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, իսկ առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերը կտրամադրվեն իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատականի արժանացնելու և ընթացքը լուծելու նպատակով:
Մշտադիտարկումները այս պահին շարունակվում են Ծառայության՝ Ռիսկերի գնահատման և վերլուծության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության, ինչպես նաև Տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունների ներգրավմամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: