Կրիպտոարժույթներ, ԱԲ և թվային հեղափոխություն․ Երևանում կայացավ Doing Digital Forum 2025-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«Փողի ապագան. տնտեսական ազդեցությունը» խորագրով «Doing Digital Forum 2025»-ը կարևոր հարթակ է դարձել բիզնեսի, տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտի նորարարների համար: Այն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է մայրաքաղաքում, կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։

«Մենք այս տարի անդրադառնալու ենք մարդկության պատմություն կերտող ամենաազդեցիկ ու բարդ երևույթներից մեկին՝ փողին ու դրա ապագային»,- ընդգծեց «Doing Digital Forum»-ի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Ֆորումը համախմբել է պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետներին, ովքեր ներկայացնում են ոլորտի լավագույն գիտելիքն ու կուտակված փորձը։ 

«Doing Digital Forum 2025»-ի գլխավոր խոսնակն աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն է․ նա աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսներից է, ունի ավելի քան 3.5 միլիոնանոց լսարան։ Լեոնհարդը հանդես եկավ «7 կանխատեսում. աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային և ֆինանսական համակարգի զարգացումներին, ինչպես նաև տեխնոլոգիաների ազդեցությանը վճարումների և աշխատաշուկայի վրա։

«Կա ասացվածք, որ ապագան կարող է լինել թե՛ դրախտ, թե՛ դժոխք՝ կախված այն բանից, թե ինչպես ենք մենք օգտագործում տեխնոլոգիաները։ Օրինակ՝ արհեստական բանականությունը պետք է օգտագործենք մեր իմաստությունը զարգացնելու համար։ Շատ կարևոր է տեխնոլոգիաների միջոցով բարելավել քաղաքացիների բարեկեցությունը՝ զարգացնելով թվային կառավարումը, ներդնելով էներգախնայող լուծումներ և կյանքի որակը բարձրացնող նորարարություններ։ Այսօր մենք ապրում ենք ներկայում, որը ձևավորվել է անցյալի որոշումների արդյունքում, բայց ապագան մենք ենք կերտում։ Հենց դրա համար է չափազանց կարևոր ունենալ առաջնորդներ, ովքեր գիտակցում են, թե ինչ հնարավորություններ կարելի է ստեղծել ապագայում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆուտուրիստ, բեսթսելլերի հեղինակ, «The Futures Agency»-ի գործադիր տնօրեն Գերդ Լեոնհարդը։

«Doing Digital Forum»-ի գլխավոր թեմաներից են փողի էվոլյուցիան` բարտերից մինչև կրիպտո, թվային արժույթների զարգացումը, արհեստական բանականության դերը ֆինանսական ոլորտում, թվային դրամապանակներն ու վճարային տեխնոլոգիաները։ 

«Մենք կանգնած ենք ֆինանսների և ֆինանսական համակարգի հիմնովին վերափոխման շեմին։ Բիթքոինի և ընդհանրապես կրիպտոարժույթների ընդունումը ֆինանսական աշխարհում լուրջ փոփոխությունների կհանգեցնի, ինչպես դա տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Հայաստանը հնարավորություն ունի օգտվել այս անհամաչափ փոփոխություններից։ Շատ ողջունելի է, որ Հայաստանը շուտով կունենա կարգավորումներ, որոնք կվերաբերեն կրիպտոարժույթներին։ Սակայն պետք է հասկանալ, որ թվային և կրիպտոարժույթները չեն կարող ամբողջությամբ փոխարինել ֆիզիկական փողին»,- նկատեց համաշխարհային կրիպտո առաջնորդ, «Nine Blocks Capital Management»-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։

Ֆորումին այս տարի միացել էր Amazon Web Services-ը` որպես տեխնոլոգիական գործընկեր: 

«Ես կարծում եմ, որ մենք այժմ գտնվում ենք նույն կետում, ինչ 20 տարի առաջ, երբ ինտերնետը նոր էր ձևավորվում։ Այսօր մարդիկ դեռևս հնարավորություն ունեն ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների մեջ, արհեստական բանականությունը դեռևս ամբողջությամբ չի բացահայտվել, բայց մենք կարող ենք այն կիրառել մեր առաջընթացի համար։ Ես բոլորին հրավիրում եմ փորձելու նորարարություններ։ Թվային առևտուրը վերստեղծում է ինքն իրեն, և այս պահին մենք ունենք հնարավորություն վերստեղծելու նաև մեզ՝ ստեղծելով հաճախորդի համար նոր փորձառություններ։ Մենք կանգնած ենք դրա հիմքում»,- նշեց «Amazon Web Services»-ի ձեռնարկությունների տեխնոլոգիական փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը։

2023-ից ի վեր «Doing Digital Forum»-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից:

Ֆորումի ինովացիոն գործընկերը «Visa»-ն է, ներդրումային գործընկերը՝ «Apricot Capital»-ը, բլոկչեյն գործընկերը՝ «Fastex»-ը, ֆինանսական գործընկերը՝ «Fast Bank»-ը։ «Arca»-ն այս տարի ևս հանդես էր գալիս որպես ֆորումի ազգային գործընկեր։ «Doing Digital Forum»-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց` ֆորումը շարունակական է լինելու, հաջորդ տարի կքննարկվեն ոլորտի ներդրումային հնարավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան