Երկու դրվագի համար հայցում ենք ձեր ներողամտությունը․ «Անկախ դիտորդ»-ը՝ ի պատասխան Լևոն Բարսեղյանի հարցման

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
«Անկախ դիտորդ»  դաշինքն ի պատասխան «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի հարցման, պարզաբանում է ներկայացրել և ներողություն հայցել 2 դրվագով ոչ ճիշտ տեղեկություն տարածելու համար։
1․ 2025թ․ մարտի 31-ին «Անկախ դիտորդ» դաշինքի (այսուհետ` Դաշինք) ասուլիսում և հաջորդ օրը հրապարակված նախնական գնահատականում Դաշինքը նույնական ձևակերպում է օգտագործել «Գյումրու առաջընթաց» և «Հայաքվե» դիտորդական առաքելությունների վերաբերյալ, այդպիսով հանիրավի հայտարարելով, որ
««Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են»:
Այս արձանագրումը հիմնված էր 31/44 տեղամասում «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի մեկ դիտորդի սխալ ձևակերպման վրա, և, մեր գնահատմամբ, տվյալ դիտորդի ոչ կոմպետենտության, ոչ թե դիտավորության արդյունք էր։ Ցավում ենք, որ այս դեպքը ներկայացրել ենք հոգնակի բառաձևով, դրանով թյուր պատկերացում ստեղծելով ամբողջ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի դիտորդական առաքելության անկողմնակալության մասին և կասկածի տակ դնելով «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի բարեխղճությունը:
2․ 2025թ․ մարտի 28-ին Դաշինքը հրապարակել է տեղեկություն, որ ԿԸՀ-ից և համայնքապետարանից պահանջել է վերացնել «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի` խախտումով փակցված պաստառը։ Հետագայում, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից առարկության և հրապարակային տեղեկատվության վերաստուգման արդյունքում պարզվել է, որ պաստառը վիճակահանությամբ և օրինական հիմքերով է տրամադրված եղել։ Այսպիսով, ներքին հաղորդակցության, տեղեկատվության վերստուգման ընթացակարգի թերացման պատճառով, Դաշինքը հանիրավի մեղադրել է Գյումրու համայնքապետարանին՝ ապօրինի որոշում կայացնելու մեջ։

Նշված երկու դրվագների համար «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակային հայցում է ընթերցողների, լրագրողների, հիշատակված կառույցների ներկայացուցիչների ներողամտությունը։ Սխալները ընդունելը, պատճառները հասկանալն և շտկելը «Անկախ դիտորդ» դաշինքի սկզբունքն է և շարունակում է մնալ այդպիսին»:

Հիշեցնենք, որ Factor TV-ին տեղեկացրել էր, որ «Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կարգի խախտմամբ պաստառի փակցման դեպք է արձանագրել Գյումրիում։