25-ամյա երիտասարդի մոտ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել․ ՆԳՆ
Հասարակություն
02.04.2025 | 18:29
Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: