Անհետ կորածների ծնողների և իրավապահ մարմինների պաշտոնյաների հետ ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենում

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2 ժամից ավելի է` ԱԺ-ում  անցկացվում է անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկում: Փակ հանդիպումը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Քննարկմանը ներկա են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ, ինչպես նաև՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը  և այլ պաշտոնատար անձինք:

ԱԺ-ում Factor.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստերի դահլիճից բարձր ձայներ են հնչում:  Հավելենք, որ անհետ կորածների ծնողների մասնակցությամբ սա նման ձևաչափով երկրորդ հանդիպումն է, առաջինը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ:

Այդ հանդիպունից հետո ԱԺ  պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կառուցողական քննարկում էր և կարևոր բոլորի համար: «Եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան և հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակից անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ խոսնակը հայտնել էր, որ կլինեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն նաև համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկա։ Հունվարի 10-ին էլ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել էին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Մանյա Պողոսյան