Գյումրիում և Փարաքարում մեկնարկեցին ՏԻՄ ընտրությունները

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Փարաքար խոշորացված համայնքում և Գյումրիում մեկնարկեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Առավոտ ժամը 08:00-ին ՀՀ երկրորդ քաղաքում 111 հազար 236 ընտրողի համար բացվեցին 82, իսկ Փարաքարում՝ 20 հազար 967 անձի համար՝ 16 ընտրատեղամասեր։

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 38 լրատվամիջոցի 277 լրագրող: Քվեարկությանը կհետևի տեղական դիտորդական 5 կազմակերպություն՝ «Հայաքվե», «Ականատես դիտորդական առաքելություն», «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ: Հավատարմագրված տեղական դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 347:

Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

Գյումրիում պայքարի մեջ է մտել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն. «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ինչպես նաև «Մեր քաղաքը», «Եվրադաշինք» և «Մայր Հայաստան» դաշինքները։

Ընտրատեղամասերը կգործեն մինչև 20:00-ն, ինչից հետո դրանք կփակվեն և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։