Գործազուրկ միլիոնատերներ և թաքցված ունեցվածք․ ինչ են հայտարարագրել Փարաքարի համայնքապետի թեկնածուները

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրված 4 քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացրել իրենց թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Factor.am-ն ուսումնասիրել է համայնքի ղեկավարի թեկնածուների ունեցվածքը և ուշագրավ արձանագրումներ արել։

Ուշադրություն է գրավում «Կայունություն» կուսակցության ցուցակով առաջադրված Գոռ Սարիբեկյանի հայտարարագիրը։ Նա ունի հողին ամրակայված 2 անշարժ գույք և 1 հողամաս։ Սարիբեկյանը գրանցված է մի հասցեում, որտեղ գործում է «Օթյակ» ՍՊԸ-ն (հեղ․՝ հյուրատուն է), բայց ընկերության մասին չի նշել (միայն որպես անշարժ գույք է հայտարարագրել), նաև չի նշել դրանից ստացած եկամտի մասին։ Նա «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահն է, վարում է Jeep grand Cherokee ավտոմեքենա։ Ի տարբերություն իր մրցակիցների՝ Սարիբեկյանն ունի թանկարժեք իրեր՝ արժեքավոր քարեր, սակայն դրանք գնահատված չեն։ Որպես եկամուտ Սարիբեկյանը հայտարարագրել է Փարաքարի համայնքապետարանից ստացած 4․7 մլն դրամ աշխատավարձը, Լիլյա Սարիբեկյանից՝ 3500 դոլար այլ եկամուտ։ Նրա դրամական խնայողությունը 2․8 մլն դրամ է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ներկայում Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագրել է 2 բնակելի տուն Փարաքարում և 1 տնամերձ հողամաս։ Նրա եկամուտը համայնքապետարանից ստացած աշխատավարձն է եղել՝ 6․1 մլն դրամ, դրամական խնայողությունը՝ 1․2 մլն դրամ։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի («Ապրելու երկիր» կուսակցություն և «Հաղթանակ» կուսակցություն) ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը նշել է, որ գործազուրկ է և եկամուտ չի ունեցել։ Միաժամանակ նա հայտարարագրել է 40 մլն դրամ խնայողություններ, Երևանում 3 հողամասեր և 1 կիսակառույց շինություն, 6 հողամասեր՝ Մերձավան գյուղում։ Գրիգորյանը վարում է Lexus մակնիշի ավտոմեքենա։ Ուշագրավ է, որ պետ․ռեգիստրի համաձայն, Վ․ Գրիգորյանը 50 % բաժնեմաս ունի «Մեգա Հաուս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է շինարարությամբ, սակայն այս  մասին նրա հայտարարագրում նշված չէ։

«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը նույնպես գործազուրկ է և եկամուտ չի ունեցել։ Նա ունի տնամերձ հող և վարելահող Արմավիրի մարզում, վարում է Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցներ Մինասյանը չի նշել։

Գայանե Խաչատրյան