Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է հերթական հայցը
Հասարակություն
27.03.2025 | 18:26
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ: