Որևէ մեկը չի ասում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Որևէ մեկը չի ասում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված, երեկ էլ մեր խմբակցության ղեկավարը բանակցեց վարչապետի հետ, ով հայտարարեց, որ բանակցությունների երկրորդ ռաունդ է սպասվում։

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում դա Կառավարության կողմից ԱԺ-ի գործերին միջամտություն է։ Ազգային ժողովն անկախ մարմին է, և պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճի և համոզմունքի համաձայն։ Ով է ասում, որ մենք քաղաքացիներին դեմ ենք դուրս եկել, սա, պարզապես,  այլ բան է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Վերջինս նշեց, որ մի քանի ժամից ինքը պետք է մեկներ երկրից՝ մասնակցելու շատ կարևոր համաժողովի, իսկ եթե չմեկնի, կնշանակի, որ Հայաստանը զրկվում է նման կարևոր համաժողովին մասնակցելու հնարավարություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։