«Դուրս եկեք դահլիճից». դատավոր Դավիթ Արղամանյանը լրագրողին դուրս հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեցին ավտոբուսում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Պաշտպանության կողմը հանդես եկավ եզրափակիչ ելույթներով: Դատական նիստին ներկա չէր տուժող Հակոբ Ասլանյանը: Դատավոր Դավիթ Արղամանյանը պաշտպան Ռուբեն Մելիքյանի ելույթի ժամանակ դուրս հրավիրեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրագրողին՝ նիստի ընթացքում խոսելու համար։ Factor TV-ի՝ ինչո՞ւ հարցին, դատավորն արձագանքեց։

«Ձեր խոսակցությամբ շեղում եք թե՛ դատարանին, թե՛ վարույթի մասնակիցներին»,- ասաց Արղամանյանը։

Լրագրողի արձագանքին, որ աշխատանքային քննարկում է, դատավորը պատասխանեց։

«Բազմիցս այդ թեմային անդրադարձել եմ՝ դատական նիստերի դահլիճում տեղի ունեցող դատավարությունը ձեր լրագրողական գործունեությունից առավել կարևոր է, հետևաբար, դո՛ւրս եկեք նիստերի դահլիճից մինչև այսօրվա դատական նիստի ավարտը»,- նշեց Դավիթ Արղամանյանը։

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ խոսակցությունն իրեն չի շեղել, դատավորը, սակայն, չհամաձայնեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան