Երբ խորհրդակցություն լինի, անպայման կտեղեկացնենք. Արման Եղոյանը չի հստակեցնում՝ ե՞րբ վարչապետը կհանդիպի ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ խորհրդակցություններ լինեն, անպայման կտեղեկացնենք:

Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ են հանդիպումներ սպասվում խորհրդարանական մյուս ուժերի հետ. ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումը երեկ էր:

«Երբ որ հանդիպում նախատեսվի, կասենք, հո գաղտնի չե՞ն հանդիպի»,- հավելեց Արման Եղոյանը:

Ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ՞, վարչապետի խոսնակը կրկնեց. «Երբ որ լինի, կասենք»:

Նշենք, որ տեղեկություններ կային, որ վարչապետն այսօր հանդիպելու է «Ծառուկյան» խմբակցության հետ:

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, սակայն, Factor.am-ին հայտնեց, որ իրենք դեռ հրավեր չեն ստացել:

Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ քիչ անց «Ծառուկյան» խմբակցությունը հանդես է գալու հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին: Նախօրեին վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: