Էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Զեկուցողի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ (ապօրինի ծառահատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն) հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը):

Օրենսդրական փոփոխությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին կտրվի միանվագ դրամական օգնություն: Դրամական օգնության չափն ու վճարման կարգը կսահմանի Կառավարությունը:

Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը: