Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին
Քաղաքականություն
24.03.2025 | 09:47
Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»,- ասված է հաղորդագրությունում։