ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Լուի Բոնո
Քաղաքականություն
22.03.2025 | 10:49
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X-ում արված գրառմամբ անդրադարձել է Մարգարա-Ալիջան անցակետը ժամանակավոր բացելու որոշմանը։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ժամանակավորապես բացելու Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը՝ Հայաստանին հնարավորություն տալու մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,- գրել է Բոնոն։