Մայթը լայնացնում են անցորդների՞, թե՞ սրճարանի համար․ շինաշխատանքներ Սարյան փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Երևանի Սարյան փողոցի՝ վերջերս նկարազարդված աստիճաններին կից մայթը լայնացնում են։ Կենտրոնի թաղապետարանից ասում են՝ նպատակն այն է, որ մեքենաներ չկայանեն, և Սարյանի «Հայաստան» կտավը՝ կավից պատրաստված խճանկարով, անգամ հեռվից տեսանելի լինի։ Հետիոտնային անցումը հենց լայնացվող մայթի հատվածում է, մայթն էլ, ըստ էության, լայնացնելու կարիք չուներ, քանի որ քաղաքացիները հեշտությամբ անցուդարձ էին անում։ Հետիոտնային անցումը պահպանվելո՞ւ է, թե՞ այն կվերացվի, նախագիծն իրականում քաղաքացիների հարմարության համա՞ր է, թե՞ այստեղ այլ շահեր կան թաքնված։ 

Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանն ասում է՝ սա «Սարյանի աստիճաններ» նախագծի երկրորդ փուլն է։ Մայթը լայնացնում են բազալտե սալիկներով, քանի որ, նրա խոսքով, այն նախկինում զավթված է եղել, իսկ այժմ ուզում են, որ աստիճանները տեսանելի լինեն։ Այնինչ, մեր տեղություններով, այս ամենի նպատակն այն է, որ մայթին հարակից սրճարանը կարողանա հովանոցներ տեղադրել։ Կենտրոնի թաղապետը պնդում է՝ նման նախագիծ հիմա չի քննարկվում։

Սարյան փողոցի վրա գործող տվյալ սրճարանի տնօրենը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ տարածքն ընդլայնելու նպատակ այս պահին չունեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ամեն դեպքում, խնդիր տեսնում է։ Ըստ նրա՝ լայնացվող մայթերը, եթե ոչ այս պահին, ապա առաջիկայում կարող են ծառայել սրճարանների տարածքների ընդլայնման համար, հատկապես, Սարյան փողոցում, որը սպասարկման ոլորտի բիզնեսի կողմից մեծ պահանջարկ ունի։

Ճարտարապետ Կարեն Բալյանը նկատում է, որ, օրինակ, Արամի փողոցում մայթերը զավթված են, մինչդեռ դրանք հանրային տարածքներ են, և պետք է վերադարձվեն հանրությանը՝ հանրային շահը վեր դասելով մասնավորից։

Ավելի ուշ Կենտրոնի թաղապետը հավելեց, որ եթե անգամ տվյալ սրճարանը դիմում ներկայացնի, ապա այն կմերժվի, և լայնացվող մայթի վրա ոչինչ չի լինի։ Նա նաև վստահեցրեց, որ հետիոտնային անցումը ո՛չ կվերացվի, ո՛չ կտեղափոխվի։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է նաև Թումանյան փողոցի մայթերի լայնացում։ Այս որոշումը, ըստ երևույթին, վերադասի հանձնարարականի հերթական իրականացումն է։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ որոշակի դանդաղում ունենք շինարարական բլոկի հետ կապված, կարծում եմ՝ պետք է նաև մաքսիմալ ուշադրություն դարձնենք բոլոր այն կետերին, որտեղ հնարավորություն ունենք ավելի հավաքագրելու, որովհետև ակնհայտորեն դիմումների քանակը որոշակի մտահոգության տեղիք տալիս է։ Բայց, այնուամենայնիվ, եթե այս տեմպով շարունակենք, ոնց որ թե մեր հիմնական խնդիրները կլուծենք»,- գործակարգավարական վերջին խորհրդակցությանն ասել էր Տիգրան Ավինյանը։

Արդյո՞ք այս նախագծերը միտված են բացառապես քաղաքի գեղեցկացմանն ու քաղաքացիների հարմարությանը, թե՞ որոշ տնտեսվարողների համար են ստեղծվում նոր հնարավորություններ․ Factor TV-ն կհետևի զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան