Ազգությունը կապ չունի. ՊԵԿ նախագահը` թուրք լրագրողներին Մարգարայի անցակետ տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղյակ չէ, որ հայ լրագրողներին թույլ չեն տվել գնալ Մարգարայի անցակետ ու նկարահանումներ իրականացնել, մինչդեռ, օրեր առաջ այնտեղ շրջայց էին իրականացրել հայկական կողմի հրավերով Հայաստան ժամանած թուրք լրագրողները։
«Լրագրողներին կոմիտեն չի տարել, դա առանձին հարց է։ Ես տեղյակ չեմ ՝ հայ լրագրողները դիմե՞լ են, թե՞ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ հայ լրագրողների՝ Մարգարայի անցակետ այցը պետք է քննարկել կառավարությունում։

«Չեմ կարծում՝ դա մեծ խնդիր է, համապատասխան ձևով դիմեք մեզ, կպատասխանենք»,- նշեց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, թե հայ լրագրողները պետք է մանրամասնեն՝ ինչ են նկարահանելու, բայց տեղյակ չէ՝ թուրք լրագրողներին նման պահանջ ներկայացվե՞լ է, թե՞ ոչ։

Մանրամասները` տեսանյութում։