Սպանել է 17-ամյա տղային՝ իր կնոջը երկար նայելու պատճառով․ 3 երիտասարդ ձերբակալվել է

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում երեք երիտասարդները հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 15․35-ին ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները պարզել են, որ վեճը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով։ Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։