ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ արտահերթ զեկույցը։

Զեկույցն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելու և բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը»,- ասված է հաղորդագրությունում։