Ոստիկանության բաժնում խոշտանգման ահազանգի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Ոստիկանության բաժնում խոշտանգման հերթական դեպքի մասին երեկվա ահազանգից հետո Քննչական կոմիտեում միայն մեկ օր անց է քրեական վարույթ նախաձեռնվել։ Ինչպես Factor.am-ին տեղեկացրեց Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ Գլխավոր դատախազության կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից)։

Հիշեցնենք՝ երեկ ահազանգ էր ստացվել, որ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին մարտի 14-ին ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խոշտանգել են՝ ստիպելով իր վրա վերցնի չկատարած հանցանքը։

Ինչպես Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Տիգրանը՝ Վանաձորում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել Արցախից տեղահանված ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև՝ վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը.

«Ես տուժած կնոջ հետո գնացի Ոստիկանության բաժին, որ մենակ չլիներ, բայց ինձ բռնեցին ու հարցաքննելու տարան։ Հաջորդ օրն էլի կանչեցին իբր մի քանի հարց տալու, էն էլ տարան մի սենյակ ու միանգամից սկսեցին սպառնալ, ստիպել, որ խոստովանեմ, իբր, ես եմ եղել։ Հայհոյում էին, թե «պրիզնատ» արի, թե չէ լավ չի լինի։ Ես էլ ասում էի՝ բայց ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ։ Մեր բարեկամներն են եկել ասում, որ ախր Տիգրանը կապ չունի, էս ինչ եք անում, իրա վրա մենք չենք կասկածում։ Էդպես բաց թողեցին գիշերն ու հլը ոչ եկել են, ոչ էլ զանգել»,- Factor TV-ին մանրամասներ էր պատմել Տիգրանը։

Փաստաբան Ռոման Երիցյանը հավելել էր, որ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել Տիգրանի նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը.

«Յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։ Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր Երիցյանը։

Մեր հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն. «Արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն»։

 

Ռոզա Վարդանյան