Ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի հափշտակություն․ Բյուրական համայնքի նախկին ղեկավարի ու վերջինիս տեղակալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, քաղաքացի Հ. Հ.-ին պատկանող 0,15 հա հողամասը խաբեությամբ իր սեփականությունը դարձնելու դիտավորությամբ, հանդես է եկել որպես համայնքի բնակիչ, իսկ իր փոխարեն, որպես համայնքի ղեկավար, ներկայացել է տեղակալը: Վերջինս, իրականում չունենալով համայնքի ղեկավարի լիազորություններ, կազմել և համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014 թ. հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու մասին, ինչպես նաև, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի ղեկավարի փոխարեն նույն ամսաթվով կայացրել է տվյալ հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին ապօրինի որոշում։

Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալը Բյուրական համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.12 հա բնակավայրերի նշանակության հողատարածքի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է կեղծ քաղվածք՝ դրանում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով այն մասին, թե իբրև նշված հողատարածքը հանդիսանում է համայնքի ղեկավարի անվամբ գրանցված տնամերձ հողամաս: Դրա հիման վրա համայնքի ղեկավարի տեղակալը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, համայնքի ղեկավարի փոխարեն կայացրել է հատկացված հողամասից ավելի՝ 0.1359 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին որոշում:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը վերը նշված՝ կեղծ փաստաթուղթ հանդիսացող քաղվածքները մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ 2014 թվականի նոյեմբերին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից տրված համապատասխան վկայականով գրանցվել է իր սեփականության իրավունքը վերը նշված 2 հողամասերի նկատմամբ:

Այսպիսով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ դիտավորությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ համայնքին և համայնքի բնակչին պատկանող ընդհանուր 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք բերելով սեփականության իրավունք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս տեղակալին՝ նույն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: