Առաջարկվում է փոխհատուցել համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տրանսպորտային ծախսերը․ նախագիծ

Լուրեր

08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նրա՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով:

Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանա տվյալ ծրագրի շահառու: Մանկավարժական աշխատողի տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հաշվարկվում է յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ երկու ուղղությամբ:

Փոխհատուցման առավելագույն չափերը.

  • միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս, քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ եթե տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն առավելագույնը 4 կամ դրանից պակաս թվով երթևեկողներ կան, ապա նրանց որպես փոխհատուցում հատկացվում է 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար։ Նշված գումարը հավասար չափերով բաշխվում է երթևեկողների միջև։

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։

Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգի ընդունումը նպատակ ունի նպաստելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական կադրերի բացի լրացմանը: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, շուրջ 450 չհամալրված հաստիքներ կան:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 26-ը ներառյալ: