ԵՄ հատուկ ներկայացուցիչն Անկարայում քննարկել է ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է անցկացրել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։

«Ավարտելով դրական այցը Անկարա։ Շնորհակալություն Թուրքիայի գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային թեմաների շուրջ բաց և կառուցողական փոխանակումների համար, ներառյալ՝ Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Վրաստանի և Թուրքիա-Հայաստան կարգավորման հարցերը»,- գրել է Գրոնոն։

Նա նշել է, որ քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են շահավետ լինել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին:

«Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում հրամայական է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչն էլ հայտնել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի