2024-ին 175 հանրային ծառայող է կանգնել դատարանի առաջ․ ովքեր են նրանք

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2024 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849-ը: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունից։ 

Ավարտված 849 վարույթից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682-ը՝ կարճվել: Այսինքն՝ վարույթների միայն 19, 6 %-ն է հասել դատարան։ Կարճված 682 գործով 542 անձի վերաբերյալ կայացվել է  ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։ Ոչ ռեաբիլիտացիոն հիմքով հետապնդման դադարեցումը նշանակում է, որ մեղադրյալը ոչ թե արդարացվել է, այլ նրա վերաբերյալ վարույթը կարճվել է արարքի համար նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու, գործուն զղջալու կամ որևէ այլ հիմքով։

2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեում  քննված վարույթների թիվն աճել է 25,5 %-ով, ավարտված վարույթների թիվը՝ 58,4 %-ով:

Այսպես՝ 2023 թվականի ընթացքում կառույցում քննվել է  1824 վարույթ՝ 2024-ի 2289 -ի փոխարեն և ավարտվել 536 վարույթ՝ 2024-ի 849-ի փոխարեն։

Դատարան ուղարկված քրեական վարույթներն ըստ հանցագործությունների բնույթի եղել են.

  1. Ընտրությունների հետ կապված հանցագործություններ՝ 1 վարույթ՝ 1 անձի վերաբերյալ,
  2. Հափշտակություններ՝ 25 վարույթ՝ 47 անձի վերաբերյալ,
  3. Տնտեսական հանցագործություններ՝ 1 վարույթ՝ 2 անձի վերաբերյալ,
  4. Խուլիգանություն՝ 1 վարույթ՝ 1 անձի վերաբերյալ,
  5. Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ՝ 121 վարույթ՝ 290 անձի վերաբերյալ,
  6. Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 1 վարույթ՝ 5 անձի վերաբերյալ,
  7. Այլ հանցագործություններ՝ 11 վարույթ՝ 28 անձի վերաբերյալ:

2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 175 հանրային ծառայող (այդ թվում՝ պաշտոնատար անձինք), որոնք, ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների, հանդիսացել են՝

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ 1,

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ՝ 1

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներ՝ 27,

այդ թվում՝

    • զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ – 1,
    • կորպուսի հրամանատար – 1,
    • զորամասի հրամանատար – 2,
    • գումարտակի հրամանատար – 2,
    • վաշտի հրամանատար – 2,
    • դասակի հրամանատար – 2,
    • ջոկի հրամանատար – 1,
    • ծառայության պետ – 2,
    • վարչության պետ – 1,
    • բաժնի պետ – 5,
    • բաժանմունքի պետ – 1,
    • զորամասի կապի պետ – 1,
    • բաժնի սպա – 1,
    • աշխատակից – 5,

ՀՀ ԱԱԾ աշխատակից՝ 1,

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ՝ 4,

այդ թվում՝

    • ՀԿԱԾ բաժնի պետ – 1,
    • ՀԿԱԾ հարկադիր կատարող – 3,

ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ՝ 44,

այդ թվում`

    • բաժնի պետ – 1,
    • բաժնի պետի տեղակալ – 1,
    • բաժանմունքի պետ – 2,
    • ՃՈ պետ – 1,
    • գումարտակի հրամանատար – 1,
    • դասակի հրամանատար – 1,
    • տեսուչ – 6,
    • ԱՎՎ մասնագետ – 2,
    • ոստիկան – 1,
    • պարեկ – 28,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի աշխատակիցներ՝ 13,

այդ թվում՝

    • վարչության պետ – 1,
    • բաժանմունքի պետ – 1,
    • մասնագետ – 9,
    • փորձագետ – 2,

ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ՝ 1,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ

այդ թվում՝

    • բաժնի պետ – 2,
    • սոցիալական աշխատող – 4,

ՀՀ սնանկության դատարանի դատավոր՝ 1,

ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ՝ 1,

ՀՀ ՔԿ քննչական բաժնի քննիչ՝ 6,

ՀՀ ՔԿՀ աշխատակիցներ՝ 5,

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներ ՝ 15,

այդ թվում՝

  •  տեսուչ – 13,
  • օպերլիազոր – 2,

ՀՀ ԱՆ «Հանրապետական շտապ օգնություն» ծառայության տնօրեն՝ 1,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վարչության պետ՝ 1,

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ՝ 1,

ՀՀ կրթության տեսչական մարմնի մասնագետ՝ 1,

Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ՝ 1,

Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ՝ 1,

Երևանի թիվ 2 բուժմիավորում բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժնի վարիչ՝ 1,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն՝ 1,

Քաղաքապետարանի աշխատակիցներ՝ 9,

այդ թվում՝

  • վարչական շրջանի ղեկավար – 1,
  • վարչության պետ – 1,
  • բաժնի պետ – 2,
  • բաժնի պետի տեղակալ – 1,
  • ՀՈԱԿ վարիչ – 1,
  • մասնագետ – 3,

Մարզպետարանի աշխատակիցներ՝ 4,

այդ թվում՝

  • մարզպետի խորհրդական – 1,
  • վարչության պետ – 2,
  • մասնագետ – 1,

ՊՈԱԿ աշխատակիցներ՝ 6,

այդ թվում՝

  • տնօրեն – 3,
  • ստորաբաժանման ղեկավար – 1,
  • ստորաբաժանման աշխատակից – 1,
  • անտառապետ – 1,

Համայնքապետարանի աշխատակիցներ՝ 22,

այդ թվում՝

    • համայնքի ղեկավար – 15,
    • համայնքի ղեկավարի տեղակալ – 1,
    • համայնքի ղեկավարի օգնական – 1,
    • ճարտարապետ – 1,
    • մասնագետ – 2,
    • աշխատակից – 2:

Ըստ հաշվետվության՝ 2024 թվականի ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 4.468.232.720 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 3.802.132.612 ՀՀ դրամ, համայնքին՝ 663.902.108 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 2.198.000 ՀՀ դրամ։

Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477.556.413 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 274.431.774 ՀՀ դրամ, համայնքին՝ 201.594.639 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 1.530.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել ընդհանուր 275.315.827 ՀՀ դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։

Հաշվետու ժամանակահատվածում անավարտ մնացած քրեական վարույթներով վերականգնվել է 119.133.668 ՀՀ դրամ: Մնացած գույքային վնասի վերականգնման նպատակով արգելադրվել են տարբեր գույքեր և այլ նյութական արժեքներ։

Արաքս Մամուլյան