Լեհաստանում սև շուկայում երիկամներ վաճառած ուկրաինուհու են ձերբակալել․ Հայաստանից ևս տուժողներ կան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Լեհ սահմանապահները ձերբակալել են մի ուկրաինուհու, որը Ղազախստանում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների առևտրով զբաղվող հանցախմբում մասնակցության և 56 երիկամի վաճառքի համար, հաղորդում է Reuters-ը։

35-ամյա կինը, որը նույնականացվել է Քսենիա Պ., ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, ասվում է Պրժեմիսլի դատախազության խոսնակ Մարտա Պյետկովսկայայի հայտարարության մեջ:

Դատախազները չեն հայտնել, թե ինչու կինը դատապարտվելուց հետո Ղազախստանի բանտում չի եղել: Նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից 2020 թվականի նոյեմբերից։ Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու համար, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանցից հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել սև շուկայում։

Կինը մեղավոր է ճանաչվել նաև «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56  տուժողների երիկամներ» անօրինական կերպով ձեռք բերելու և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուրի վերածելու» համար։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու կալանքը մեկ շաբաթ ժամկետով՝ Ղազախստանին արտահանձնելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի