ՆԳՆ-ի անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ոստիկանությունը զգուշացնում է

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլեկտրոնային փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դրանցում նշվում է, թե, իբր, ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։

«Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400,000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։

Տեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար։

Հորդորում ենք անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։