Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն
11.03.2025 | 10:49
Մարտի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը՝ խնդրելով չանհանգստանալ։