Հայաստանը պաշտոնապես իրավունք է ստացել ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը
2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակը։
Այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն, պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում:
Չնայած Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացքող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց։
Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար։