Բաքուն հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել Ադրբեջանում ձերբակալված նախկին դատավոր Ելենա Խախալևային

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեի կողմից որպես մեղադրյալ ճանաչված, միջազգային հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում ձերբակալված Ելենա Խախալևայի վերաբերյալ որոշում է կայացվել, հայտնել է նրա փաստաբան Շախլա Գումբատովան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Խախալևայի արտահանձնման ՌԴ-ի պահանջը չի բավարարվել։

Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Ելենա Խախալևան ձերբակալվել էր հունվարին Ադրբեջանի  ՆԳՆ օդային տրանսպորտի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հունվարի 24-ին դատարանը Խախալևայի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 40 օր ժամկետով կալանքը։ Խափանման միջոցն ընտրվել է հանձնման հետ կապված օրինական ընթացակարգեր իրականացնելու նպատակով։

Ռուսական կողմը Խախալևայի նկատմամբ հետախուզում է հայտարարել խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, իսկ Դոնի Ռոստովի դատարանը հեռակա կալանքի որոշում է կայացրել։

Ռուսաստանի համապատասխան մարմիններին դիմում էր ներկայացվել նրա արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու մասին։ Ըստ քննիչների՝ նա խաբեությամբ յուրացրել է մոտ 1,2 մլն ռուբլի, ինչպես նաև կեղծել է աշխատանքային ժամերին վերաբերող փաստաթղթեր։

ՌԴ Քննչական կոմիտեն Խախալևայի ձերբակալության մասին որոշում է կայացրել և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել  2022 թվականի մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության և պաշտոնեական կեղծիքի համար։

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Ելենա Խախալևայի բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանի փետրվարի 4-ի որոշմամբ՝ որոշում է կայացվել խափանման միջոցը փոխելու մասին, ընտրվել է ոստիկանության հսկողություն սահմանելու տարբերակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի