Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն
10.03.2025 | 10:49
Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ։