Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն․ պաշտպան

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։ Նշենք, որ սահմանափակվել էր նրա հրապարակային խոսքը և սահմանվել վարչական հսկողություն։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը»,- գրել է Պողոսյանը։

Հիշեցենենք՝ Ղարիբ Բաբայանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ քննչական մարմնի՝ նա ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով, անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու նպատակով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է դրան ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով տարածել է նյութ։

Հավելենք, որ Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվել էր։ 

Հունվարի 30-ին հրապարակվել էր տեսանյութ, որում Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ադրբեջաներենով երգում են «Իմ Ղարաբաղ» երգը:  Հետո ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Ղարիբ Բաբայանը տարածել էր այդ ամենի տեսագրությունը։

Արփի Հակոբյան