ԱՄԷ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարց այս պահին չկա․ Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկայումս ԵՏՄ-ին Արաբական Միացյալ Էմիրությունների անդամակցության հարց չկա, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հայտարարությանը, թե ԱՄԷ-ի և ԵՏՄ-ի միջև համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցություններն ավարտվել են։ Իսկ ավելի վաղ ԱՄԷ-ի արտաքին առևտրի պետնախարարն էր տեղեկացրել, որ երկու-երեք ամսից համաձայնագիր կկնքեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։

«Ըստ էության, Անդրեյ Սլեպնևի հայտարարությունը եղել է ԱՄԷ-ԵՏՄ արտոնյալ բանակցությունների մասին, որի ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ԵՏՄ անդամ երկրների և ԱՄԷ-ի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Հարկ է նշել, որ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ նմանօրինակ բանակցություններ ներկայումս վարվում են նաև Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, ինչպես նաև՝ Եգիպտոսի հետ։ ԵՏՄ շրջանակներում արդեն իսկ կնքված ազատ առևտրի համաձայնագրեր առկա են ԻԻՀ, Սինգապուրի, Սերբիայի և Վիետնամի հետ»,- ասված է նախարարության պատասխանում։

Գերատեսչությունից նաև նշել են, որ ԱՄԷ-ն հանդիսանում է Հայաստանի առևտրային գործընկեր, զբաղեցնելով նախորդ տարվա արդյունքներով երկրորդ տեղը Ռուսաստանի Դաշնությունից հետո։ Նախարարության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարի 2023 թվականի հետ համեմատ աճել է 2, 3 անգամ՝ կազմելով 5,3 մլրդ դոլար։

«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ԱՄԷ համաձայնագրին, վերջինիս կնքման արդյունքում ԵՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 %-ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98 %»,-հայտնել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ ՀՀ-ից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %-ը։

 

Մանյա Պողոսյան