Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Ըստ կառավարութան հիմնավորման՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը։

«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,- ասված է որոշման հիմնավորումներում։
Նախագծում նշվում է նաև, որ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից գործելն արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարբեր քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները:

Հիմնավորման համաձայն՝ որոշմանը ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Եվրոպական միությունում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության հարցերով կցորդ կունենա նաև Բելգիայի Թագավորությունում։