ՌԴ դատարանը Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի կազմում կռված բրիտանացուն 19 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
Բոլորը

ՌԴ 2-րդ Արևմտյան շրջանի զինվորական դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել 22-ամյա բրիտանացի Ջեյմս Սքոթ Ռիս Անդերսոնին, որը կռվել է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կազմում, գրում է Meduza-ն։

Անդերսոնին մեղադրանք է առաջադրվել վարձկանության (Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս) և ահաբեկչության համար (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետեր): Առաջին հինգ տարիները նա պետք է անցկացնի բանտում, իսկ հաջորդ տարիները՝ խիստ ռեժիմի  գաղութում։

Գործը քննվել է փակ ռեժիմով։ Որպես վկա հարցաքննվել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը, որը ծառայել է Անդերսենի հետ նույն զորամասում։

Ըստ դատարանի հաղորդման՝ նիստերի ժամանակ բրիտանացին ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Դատախազները Անդերսոնի համար խնդրել են 20 տարվա ազատազրկում։

Անդերսոնն առաջին օտարերկրացիներից է, որը գերի է ընկել Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի շրջան ներխուժելուց հետո։

Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել դատավճիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի