Ադրբեջանում տեղի է ունեցել ՀՀ-ի հետ սահմանին ադրբեջանական զորքերի մասին տեղեկություններ հրապարակած ռազմական փորձագետի գործով դատական նիստը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել պետական ​​գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրվող ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևի քրեական գործով նախնական դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նասիմի շրջանային դատարանում, դատավոր Բաբեկ Պանախովի նախագահությամբ, որոշվել է նիստն անցկացնել փակ ձևաչափով։

Որպես պատճառը նշվել է քրեական գործում պետական ​​գաղտնիք կազմող տեղեկատվության առկայությունը։ Առաջին դատական ​​նիստը նշանակվել  է մարտի 19-ին։

Վերդիևը ձերբակալվել էր անցյալ տարի նոյեմբերին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, Ադրբեջանի զինված ուժերում որպես սպա ծառայած ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։

Հաղորդվել էր, որ նոյեմբերի 22-ին «ազատագրված տարածքներ» կատարած մեդիա շրջագայության ժամանակ (այց էր կազմակերպվել Տավուշի մարզում ՀՀ-ի հետ սահմանազատված տարածքներ) Վերդիևը նկարահանել և սոցցանցերի իր օգտահաշիվներում հրապարակել էր տեղեկություններ և պատկերներ ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մասին սահմանապահ զորքերի բարձունքներում, տեղակայումներում, կոորդինատներում և մարտական պայմաններում՝ դրանով իսկ առաջացնելով պետական անվտանգության և պաշտպանունակության շահերին հասցված էական վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի տարածում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի