Գերիների իրավունքների հետ կապված անհանգստություն ունենք, փորձում ենք աշխատանք կատարել․ Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանում պահվող գերիների իրավունքների հետ կապված անհանգստություն ունենք, փորձում ենք աշխատանք կատարել, այս մասին ԱԺ-ում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ են անում պատկան մարմինները, երբ, ըստ ՀԿ-ների, Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, Բակո Սահակյանի ատամներն են ջարդել։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ մամուլում հայտնված գերիների նկարները ներկայացնում ենք Եվրոպական դատարանի ուշադրությանը` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տալ նրանց մասին։

«Ժամանակին մենք միջպետական գանգատ ներկայացրել ենք, որը ներառում է նաև գերիների կտորը։ Բայց նաև 2-րդ գանգատն ունենք ներկայացրած, որի գրավոր փուլն ավարտվել է նախորդ տարվա վերջին։ Ունենք կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարբերաբար ստանում ենք տեղեկություններ պահվող անձանց առողջական վիճակի և նրանց պահման պայմանների մասին»,- մանրամասնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։