Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Իսակովի Պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները: Գործը քննող Քննչական կոմիտեն Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս, ընդհուպ՝ չի հերքում կամ հաստատում գործով նրան մեղադրյալ ներգրավելու հանգամանքը: Մեզ հայտնի չէ նաև, թե ինչ հոդվածով է Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին է:

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Ըստ քրեական գործի՝ այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով:

Այս դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատվել են Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան: Վաչագան Ղազարյանի և Արմեն Սարգսյանի մեղադրանքններում շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի, քան մեկ տարի է՝ լրագրողների հարցերին չի պատասխանում, նրա հետ կապ հաստատել այս անգամ ևս մեզ չի հաջողվել, ուստի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը՝ իրեն վերագրվող արարքի վերաբերյալ մեզ հայտնի չէ:

Այնուամենայնիվ, ավելի վաղ, Factor TV-ի հարցին, թե ինչո՞ւ են օտարվել Իսակովի պողոտայի հողերը, Սերժ Սարգսյանը 2023 թվականի նոյեմբերին պատասխանել է, թե անհրաժեշտ է եղել, օտարել են:

«Այդ հողերն օտարվել են, որպեսզի ՊՆ-ի կարիքները հոգանք և հոգացել ենք: Կառուցել ենք համալիր, որի նմանը որևէ այլ տեղ չկա: Ձեռք ենք բերել սպառազինություն և այլն: Դա կառավարության որոշմամբ տրվել է ՊՆ-ին, ՊՆ-ն էլ տնօրինել է»,-ասել է Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի և Վաչագան Ղազարյանի գործի շրջանակներում նրանց պաշտպանները ևս հայտարարել են, որ Իսակովի Պողոտայում գտնվող շուրջ 11 հա մակերեսով հողատարածքները Պաշտպանության նախարարությանը տրամադրվել են Կառավարության որոշմամբ՝ հենց օտարելու նպատակով, ընդ որում՝ հողերն օտարելու արդյունքում գոյացած գումարը փոխանցվել է Պաշտպանության նախարարության արտաբյուջե։

 

Արաքս Մամուլյան