Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի` Արցախի ղեկավարների բեմականացված դատավարությունների մասին հայտարարությանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների բեմականացված դատավարությունների մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Մենք մերժում ենք Հայաստանի մեղադրանքները ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարության վերաբերյալ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ըստ նրա՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայերը մեղադրվում են, իբր, «պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ կամ արդեն դատապարտված են այդ հանցագործությունների համար»։ Հաջիզադեն ասել է, թե «Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն ունի նման հանցագործությունները հետաքննելու իրավունք և պարտավորություններ»։

«Այդ կալանավորումները լիարժեք իրավական հիմք ունեն և չեն խախտում կալանավորների իրավունքները։ Նույնիսկ եթե կալանավորները ռազմագերի են, Ժնևի կոնվենցիայի համաձայն, ռազմագերիները, որոնք դեռ քրեական հետապնդման են ենթարկվում կատարված հանցագործության համար, կարող են մնալ կալանքի տակ մինչև դատավարության ավարտը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև պատիժն ամբողջությամբ կրելը»,- նշել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան ասել է, թե «բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին մեղադրանքները անկախ հետաքննության են ենթարկվել և կեղծ են, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նրանց»։

«Հայաստանի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան անհանգստացած է այս երկրի քաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությամբ, որոնց նրանք նախկինում բացահայտորեն աջակցել են բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանի դեմ իրենց ագրեսիան և քաղաքականությունը շարունակելու համար։ Չի կարելի հերքել, որ Հայաստանն ագրեսոր և օկուպանտ պետություն է, որը պետական ​​պատասխանատվություն է կրում մի շարք անօրինական գործողությունների համար»,- ասվում է ադրբեջանական քարոզչական կեղծիքներով հայտարարության մեջ։

Բաքուն նշում է, թե «այս հանցագործությունների մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելը արդարադատության խնդիր է, որը չի կարող արատավորվել քաղաքական շահարկումներով»։

«Այսօր էլ Հայաստանը, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն, դատավարությունն անվանում է «բեմականացված»։ Սա ցույց է տալիս նրա պատրաստակամությունը չբուժելու տասնամյակների ագրեսիայի պատճառած վերքերը և առերեսվելու ճշմարտության հետ, որը կարող է բացահայտվել այդ գործընթացում: Այս կրիտիկական շրջանում ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ձեռնպահ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը, այդ թվում՝ պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի