Դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի վարկաբեկման արշավը. լրագրողական կազմակերպությունների կոչը իշխանությանը

Լուրեր

03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել իշխանության ներկայացուցիչների կողմից «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու դեպքերի վերաբերյալ։

Այն ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է։ Այդ արշավը սկիզբ էր առել ավելի վաղ, սակայն առավել մեծ թափ ստացավ, երբ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ ուղղեցին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց աջակցող շրջանակներ։

Այս առումով հատկապես ուշագրավ են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան  գրառումները, որոնցում «Ազատություն»-ը, մասնավորապես, մեղադրվում է ֆեյքեր տարածելու կամ միակողմանի լրատվության համար, կասկածի տակ է դրվում լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմը:

Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։

Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար։

Մինչդեռ, տվյալ դեպքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քննադատությունը հանդուրժելու և ընդունելու, բացահայտված թերությունները վերացնելու, սեփական հակափաստարկներով ընդդիմախոսներին արձագանքելու փոխարեն, փաստորեն, իրենց «սվիններն» ուղղում են այն խմբագրության դեմ, որը հայաստանյան լրատվական դաշտում որակյալ լրագրության ամենահարուստ փորձն ու ավանդույթներն ունեցողներից է։ Սա հատկապես անթույլատրելի է այսօրվա պայմաններում, երբ որակյալ ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն ապրում են ծանր ժամանակներ՝ բախվելով լուրջ ֆինանսական և քաղաքական խնդիրների։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերը անթույլատրելի են, կոչ ենք անում․

  • իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները,
  • լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը,
  • հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել իշխանություններից հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, հարգել խոսքի ազատությունը և հանդուրժողականություն դրսևորել քննադատության նկատմամբ՝ հատկապես մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ