Կապտուկներ՝ Ռուբեն Վարդանյանի դեմքին․ Բաքուն շարունակում է խոշտանգումների քաղաքականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում առերևույթ խոշտանգվել է․ Արցախի նախկին պետնախարարի շինծու քրեական գործով դատական հերթական նիստից հրապարակված լուսանկարներում Վարդանյանի դեմքի տարբեր հատվածներում կապտուկներ են երևում։ Ավելի քան 1 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին այս ամենի առնչությամբ հայտարարություն է տարածել։ Ռուբեն Վարդանյանի որդին ևս հանդես է եկել ուղերձով և կոչ արել պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ։ 

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանի լուսանկարը տեսել են, փորձում են հասկանալ՝ ի՞նչ կարող են անել։

Արցախի նախկին պետնախարարը հացադուլի միջոցով իր բողոքն է հայտնել դատական ֆարսի առնչությամբ։ Վարդանյանն արդեն երկրորդ անգամ է դիմում նման քայլի։ Առաջին անգամ հացադուլին դիմելը ևս «թանկ էր նստել» Վարդանյանի վրա․ Բաքվի բանտում նա ենթարկվել էր անմարդկային հոգեկան և, ըստ ամենայնի, ֆիզիկական խոշտանգումների։ 

Ադրբեջանում դատավարության մասնակցին խոշտանգելը համակարգային լուրջ խնդիր է՝ ասում է մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ Բաքուն դատավարությունը տանում է նրան, որ այն ի սկզբանե համարվելու է անօրինական Ադրբեջանի տարածքից դուրս։  

Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի շինծու քրեական գործից առանձին է քննվում մեկ այլ գործ, որով մեղադրյալները 15-ն են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու ևս 8 քաղաքացիական անձ։ Բոլոր նիստերն ընթանում են փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ 

Դեռևս նախնական նիստին Ռուբեն Վարդանյանի գործը դատարանը որոշել է առանձին քննել, և վարույթն առանձնացվել է։    

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան