Պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել  «Ուիգմոր» բժշկական  կենտրոնում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել  «Ուիգմոր» բժշկական  կենտրոնում: Դեպքի առթիվ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor.am-ին հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Ավդալյանի խոսքով՝ այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ:

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ, ըստ հավաստի աղբյուրների, փետրվարին «Ուիգմոր»-ում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք։

Դեպք վերաբերյալ Factor.am-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ  «Ուիգմոր» բժշկական կենտրոնից։ Կլինիկայից խոստացան մեզ հետ կապ հաստատել։ Այս պահի դրությամբ, սակայն,  «Ուիգմոր»-ից դեռ մեզ չեն պատասխանել, զուգահեռ Factor.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել բժշկական կենտրոն։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝  «Ուիգմոր»-ը փոխկապակցված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի  հետ։ Նախարարը, սակայն, հերքել է՝ պնդելով, որ  «Ուիգմոր» կլինիկան իր ընտանիքի հետ կապ չունի։

Հիշեցնենք, որ  մեկ այլ՝  «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում  նախորդ տարի հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Սա այդ կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն էր  պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարել էր, որ տեսչական մարմնից ստացել են «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Այս պահին «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կասեցված է։

Մանյա Պողոսյան