Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման:

Ընդգծելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) ծավալած գործունեությանը: Նախարարը կարևորել է Կապանի 6 դպրոցում Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացված ուսուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստման պիլոտային ծրագիրը, որի շրջանակում ուսուցիչները նաև ճանաչողական այց են կատարել Էստոնիա՝ ծանոթանալու կրթական ծրագրերին, դպրոցական փորձին ու կառավարման մոդելներին: Առանձին ուղղությամբ վերապատրաստումներ են անցկացվել նաև Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները` ընդգծելով, որ միջազգային գործընկերների փորձը կարևոր նշանակություն ունի արդյունավետ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում։

Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը համատեղ ծրագրերի իրականացմամբ ակտիվացնելու հնարավորությանը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ հաշվի առնելով ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) հնարավորությունը: Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային, գրականության և արվեստի ոլորտներում համագործակցության զարգացման, Հայաստանի և Էստոնիայի երգչախմբային կազմակերպությունների միջև ուղիղ համագործակցության հնարավորությունները:

ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Էստոնիայի կառավարությունը մեծացրել է Հայաստանի հանդեպ ուշադրությունը՝ ընդգրկելով զարգացման առաջնահերթ գործընկեր-երկրների շարքում: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակը:

Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: