Հանցավոր խումբը նախապատրաստել է մոտ 116 մլն դրամի ոսկյա զարդերի և թանկարժեք իրերի կողոպուտ․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 հզր ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ այն բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Բացի այդ, Լ.Մ.-ն և Ռ.Գ.-ն նախնական համաձայնության են եկել միմյանց հետ՝ էլեկտրաշոկի միջոցով տարադրամի փոխանակմամբ զբաղվող դեռևս ինքնությունը չպարզված անձից բռնության գործադրմամբ խոշոր չափի՝ 3 մլն 870 հզր ՀՀ դրամ հափշտակելու հարցի շուրջ:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կողոպուտ նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Լ.Մ.-ի և Ս.Ք.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: