Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ
Քաղաքականություն
25.02.2025 | 21:03
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- հավելեց ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթն Ադրբեջանին էր ուղարկել նոյեմբերին:
Մանյա Պողոսյան