Պաշտպանի պնդմամբ՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար պետք է հաղթահարվի նրա անձեռնմխելիությունը

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին նախարար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Վերջին երկու անձինք այժմ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ են, իսկ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի համաձայնությունը:

Նշենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Վերջ նշված 4 անձանց 2018 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված, սակայն Սահմանադրական դատարանը նրանց վերագրվող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, և առաջին ատյանի դատարանը դադարեցրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճվեց Մարտի 1-ի քրեական գործի վարույթը:

Գործը կարճելու որոշումը, սակայն, Վճռաբեկ դատարանը բեկանել է ու այն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Այժմ դատախազությունը դատարանում հանդես է եկել գործով անցնող նախկին պաշտոնյաներին վերագրվող արարքին նոր իրավական գնահատական տալու միջնորդությամբ:

Ըստ դատախազության՝ Քոչարյանին և մյուսներին պետք է մեղսագրվի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեղադրանք:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը դիտարկեց, որ, ըստ էության, սա Օհանյանին նոր մեղադրանք առաջադրելու գործընթաց է, իսկ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Այսինքն՝ պաշտպանը վիճարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրինականության հարցը: Այս հարցի քննարկումը շարունակվում է:

Արաքս Մամուլյան