Բժիշկները դեղատոմսի դուրս գրման կանոն չե՞ն խախտել․ Ավանեսյանի պնդումն ու տեսչական մարմնի տվյալները հակասում են իրար

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բժիշկների նկատմամբ տեսչական մարմիններն են վարչարարություն իրականացնում, և տուգանվում են թե՛ բժիշկները, թե՛ դեղատները»,- այս մասին հայտարարել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 12-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե դեղ գնելիս 90 տոկոս դեպքերում մարդը էլեկտրոնային դեղատոմս չի ունենում, դեղատներն էլ ասում են՝ մե՞նք պիտի վարչարարություն իրականացնենք բժիշկների նկատմամբ:

Դեղատներից էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնման ենթակա դեղերի վաճառքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումների և հարուցված վարչական վարույթների միջոցով։ Factor.am-ը հարցում էր ուղարկել տեսչական մարմին՝ պարզելու, թե բժիշկների կողմից առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղերի դուրս գրման և էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի վաճառելու քանի դեպք է գրանցվել։

Տեսչական մարմնից փոխանցել են, որ 2024 և 2025 թվականներին էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացման, դուրսգրման և իրացման խախտումների դեպքեր տեսչական մարմնում առկա չեն։ Այսինքն, բժիշկների կողմից խախտման դեպքեր վերահսկող մարմինը չի արձանագրել, այնինչ առողջապահության նախարարը վստահեցնում էր, որ տեսչական մարմինը բժիշկների նկատմամբ վարչարարություն է իրականացնում։

Տեսչական մարմինից հայտնում են նաև, որ 2024 թվականին արձանագրվել է խախտման 43 հազար 99 դեպք՝ ընդհանուր 35 տնտեսվարող սուբյեկտի մոտ, իսկ 2025 թվականին արձանագրվել է 941 դեպք՝ ընդհանուր 6 տնտեսվարող սուբյեկտի մոտ։

Արդյունքում, արձանագրված յուրաքանչյուր խախտման համար տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական տույժի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47․3 հոդված 7-րդ մասով, համաձայն որի՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

 

Անի Թամրազյան