Միջազգային մարդասիրական իրավունքը ԼՂ-ում պարտվեց. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 18:20
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգուց համայնքին է վերադարձվել ևս մեկ հողամաս
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը։

 

«Հարգելի’ համանախագահներ,
Հարգելի’ դեսպաններ,
Հարգելի’ գործընկերներ,
Տիկնա’յք եւ պարոնա’յք,

Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական խորհրդարանի` անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների եւ նոր կազմով այս կոմիտեի առաջին նիստին մասնակցելու կապակցությամբ: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք եւ մեր հանրության պահանջը: Կուզենայի նաեւ, ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետեւել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին եւ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100.000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:

Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, եւ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց:

Հարգելի’ գործընկերներ,

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը եւ իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար եւ վտանգներով լի ճանապարհ է:

Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ եւ կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն:

Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում` մենք մեծապես կարեւորում ենք հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունները եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն` հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների եւ ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է:

Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաեւ Եվրոպական միության անդամ երկրների հետ:

Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ մի շարք ուղենշային նախաձեռնություններին: Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող եւ նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակում: Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադարձություններն են: Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվեց «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում, Եվրոպական միությունը երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը եւս 2 տարով, ինչն ակնհայտորեն եւ էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկերը: Եվ վերջապես, օրեր առաջ` փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալուն ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսեւորումն է:

Հարգելի’ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն: