Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024-ի աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

«Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Գևորգյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 2017 քրեական վարույթ (2023 թվականին՝ 1567 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 237 քրեական վարույթ՝ 258 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 249 քրեական վարույթ՝ 275 անձի վերաբերյալ), դատարանում քննվել և ավարտվել է 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 171 քրեական գործ՝ 173 անձի վերաբերյալ):

2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 5 ուսումնասիրություն՝ 2023 թվականին կատարված 7 ուսումնասիրության դիմաց: Դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

2024 թվականի ընթացքում 3 քրեական վարույթներով Երևան համայնքին պատճառված վնասը կազմել է 4 միլիոն դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Գլխավոր դատախազը վարչական շրջանների դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները բոլոր ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: